Ստեփան Ասատրյանն ընդդեմ ՀԱՍԵ գործով հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն է ներկայացվել
Իրավունք
Կարգալույծ Ստեփան Ասատրյանն ընդդեմ ՀԱՍԵ գործով հայցի ապահովումը վերացնելու միջնորդություն է ներկայացվել։
«09.03.2026թ. ժամը 16:30 Ստեփան Ասատրյանի հետ կապված գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը ք. Էջմիածին, դատավոր՝ Սիմա Աբովյան) տեղի է ունենալու դատական նիստ: Քննարկվելու է հայցի ապահովումը վերացնելու հարցը:
Հիշեցնենք, որ դատավոր Սիմա Աբովյանը, որպես հայցի ապահովման միջոց, պարտավորեցրել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի (Տ.Արամ քահանա Ասատրյանի) պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում:
Արագածոտնի թեմի հոգևոր դասը այդ առնչությամբ հայտարարություն էր տարածել հայտնելով իր անհամաձայնությունը»,- հայտնում է Միջնաբերդ էջը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում