Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը խաղից դուրս գա, ապա Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու. պատգամավոր
Բլոգոսֆերա
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Թուրքիայի զգուշավորությունը Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը։
Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։
Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, որպեսզի և՛ Իրանը, և՛ Իսրայելը մեծ կորուստներ կրեն, իսկ ինքը՝ պահը և հնարավորությունը օգտագործելով, մեծացնի ազդեցության գոտիները և գոնե որոշ ժամանակով իրենից հեռացնի Իսրայելի հնարավոր ակտիվությունը»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում