Եթե Թեհրանը կանգնեցնի նավթի մատակարարումը, 20 անգամ ավելի ուժեղ կհարվածենք. Թրամփ
ԱՄՆ-ն Իրանին 20 անգամ ավելի ուժեղ կհարվածի, եթե Թեհրանը կանգնեցնի նավթի մատակարարումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Truth սոցցանցի իր էջում։
«Եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի։ Կոչնչացնենք ամենահեշտ թիրախները, որոնք գործնականում անհնար կդարձնեն Իրանի վերականգնումը որպես ազգ։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չի ունենա։ Սա ԱՄՆ-ի նվերն է Չինաստանին և բոլոր նրանց, որոնք ակտիվորեն օգտագործում են Հորմուզի նեղուցը։ Հուսով եմ, որ սա կգնահատվի», - գրել է նա։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում