Քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցություն հաստատելու քայլերը
Քաղաքական
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Պելոպս Լասկոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու առաջիկա քայլերը։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում այդ բնագավառում իրականացվող բարեփոխումները և Եվրոպական Միության կարևոր դերակատարությունը դրանում։
Պելոպս Լասկոսը, ընդգծելով, որ 2027 թվականին Հունաստանը հանդիսանալու է ԵՄ նախագահող պետություն, մատնանշել է, որ ԵՄ գործունեության երեք հիմնասյուներից մեկը հենց արդարադատության համակարգում համագործակցությունն է անդամ և գործընկեր պետությունների միջև։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում