ԱՄՆ-ում հերքել են Թրամփի հայտարարությունները Իրանի դպրոցին հասցված հարվածի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Իրանը ինքն է հարվածել Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների տարրական դպրոցին, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտնում է The Intercept-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ Թրամփի պնդումները սխալ են և դպրոցին հասցված հարվածը չի եղել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի բազայից արձակված «անհաջող հրթիռի» հետևանք։ Նյութում նշվում է նաև, որ ԱՄՆ պաշտպանության ոլորտի մի շարք ներկա և նախկին պաշտոնյաներ ևս հերքել են Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարությունները։
Հոդվածի հեղինակների տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում (CENTCOM) նույնպես Թրամփի մեկնաբանությունները համարել են անհամապատասխան իրավիճակին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դպրոցին հասցված հարվածը Իրանի զինվորականների անզգույշ գործողությունների հետևանք է եղել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում