Մեր ատոմակայանի կյանքը կերկարաձգենք մինչև 2036 ու կանցնենք մոդուլային ռեակտորի․ Փաշինյանը՝ Փարիզում
ՔաղաքականՄեր ատոմակայանի կյանքը կերկարաձգենք մինչև 2036 ու կանցնենք մոդուլային ռեակտորի։ Այս մասին Փարիզում ընթացող Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր, անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում, Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով, մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը՝ նախագծումից և կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում և, ի վերջո, շահագործումից հանում։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում