Գոնե նշեք, որ երկրների հետ ենք խաղաղության դարաշրջան ապրում, որ երկրների հետ պատերազմի. Առաքել Սեմիրջյան
Բլոգոսֆերա
Առաքել Սեմիրջյանը Ֆեյսբուքում գրել է.
Էն, որ ասում են Հայաստանը այժմ ապրում է խաղաղություն դարաշրջանում, իսկ հաջորդ նախադասության մեջ նշում են, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ, մոտս մի թեթև դեզոնանս է առաջանում:
Գոնե նշեք, որ երկրների հետ ենք խաղաղության դարաշրջան ապրում, որ երկրների հետ պատերազմի, որպեսզի կարողանանք կողմնորոշվել:
Մի հատ անեկդոտ հիշեցի, դեբիլիկին հարցնում են աչքիդ տակի կապտուկը ձեր հարևան Իլհամիկն ա խփել, ինքն էլ, թե չէ ես արդեն մի տարի ա խաղաղասեր եմ ու կռիվ չեմ անում, պարզապես մյուս հարևանի տղա Վալոդիկն ա մի թեթև չափալախել...
Ստեղ են ասել հիմա դուք մեզ «խաղաղություն» եք բերել, թե հիբրիդային պատերազմ, ու դժվար ա ասել, որն ա ավելի հոռի՝ ձեր ասած խաղաղությունը, թե ձեր ասած հիբրիդային պատերազմը


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ