ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար Սանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնից WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է 

Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն

Բլոգոսֆերա

Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում մեկտեղվել էին Մասյացոտնի թեմի հոգևորականները և հավատացյալները՝ Հանգստյան ժամերգությամբ և հոգևոր խորհրդածությամբ։

Ժամերգության ավարտին Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաներին փոխանցել է առաջիկա «Դատավորի կիրակիի» խորհուրդը՝ մասնավորապես նշելով.

«Անիրավ դատավորի և այրի կնոջ առակով Տեր Հիսուս մեզ կարևոր դաս է տալիս աղոթքի վերաբերյալ։ Ավետարանիչը հենց սկզբում մատնանշում է առակի ընկալման բանալին․

«Հիսուս մի առակ պատմեց իր աշակերտներին՝ ցույց տալու համար, որ պետք է միշտ աղոթել և չվհատվել» (Ղուկ. ԺԸ․1)։

Աղոթքի թեման այստեղ ներառված է իրավունքների պաշտպանության համատեքստում․ մի կողմից՝ անիրավ դատավորը, որն արդարադատություն է իրականացնում իր հայեցողությամբ, մյուս կողմից՝ այրի կինը, որն իր իրավունքն է պահանջում։

Այրի կինը՝ որպես հասարակության խոցելի խավի խորհրդանիշ, հայտնվում է երկու հակառակորդների դիմաց՝ նրա, ով ոտնահարել է իր իրավունքը, և դատավորի, ով հրաժարվում է պաշտպանել նրա ոտնահարված իրավունքները։ Այսպիսով ականատեսն ենք անհավասար մի պայքարի՝ թույլ օղակի ակնհայտ պարտության հեռանկարով։

Նրանք, ովքեր կարծում են, թե աղոթքը փախուստ է կյանքի դժվարություններից, բիրտ իրականությունից, այս առակից կարող են հասկանալ, որ աղոթքը պայքար է հանուն կյանքի։ Այրին անպաշտպան է, խոցելի, բայց օժտված է մարտական ոգով և անսասան ուժով։ Նա հավատում է նույնիսկ անիրավ դատավորին՝ մի վստահությամբ, որը չի հանձնվում նույնիսկ պարտված թվացող պայքարում։

Հիսուս այս պատմությամբ մեզ՝ իր հետևորդներին, ուսուցանում է․ եթե այրին կարողանում է վստահել անիրավ դատավորին, ապա մի՞թե մենք չենք վստահի Աստծո արդարությանը։ Սակայն հենց այստեղ է, որ մեր հավատքը հաճախ տատանվում է։

Եթե ճիշտ է, որ Աստված միշտ լսում է մեզ, նույնքան ճիշտ է նաև, որ Նա լսում է մեզ իր ձևով։ Միշտ չէ, որ Նա տալիս է այն, ինչ մենք խնդրում ենք, և ոչ միշտ՝ այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում։ Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ։ Հաճախ զգալի է տարբերությունը Աստծո միջամտության «արագության» և այն «արագության» միջև, որ մենք ենք ակնկալում։

Տեր Հիսուս ինքը ևս այս փորձառությունն ունեցավ իր երկրային կյանքում, «մեծ աղաղակով և արցունքով աղոթեց Աստծուն, որ նրան կարող էր փրկել մահվանից։ Եվ Աստված լսեց նրան, որովհետև նա խոնարհ էր և հնազանդ» (Եբր. Ե 7)։

Բայց արդյո՞ք Հիսուսի աղոթքը լսելի եղավ։ Չէ՞ որ Նա խաչի վրա մահացավ։ Պատասխանը եկավ ավելի ուշ՝ հաղթական Հարությամբ, մահվան վրա կյանքի հաղթանակով։

Աղոթքի մեջ համառելը նպատակ չունի համոզել Աստծուն կամ Նրան ենթարկել մեր կարիքներին։ Այն անհրաժեշտ է մեզ համար՝ շարունակելու վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե Աստված լուռ է, մնալու անսասան հավատքի մեջ և պատրաստվելու մտնելու Նրա ժամանակների ու ճանապարհների մեջ։

Առակի վերջում Հիսուս մեզ մարտահրավեր է նետում․

«Երբ Մարդու Որդին գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»։ Հարցը ուղիղ և բաց է, իսկ պատասխանը կարող ենք տալ միայն մենք, մեզնից յուրաքանչյուրը․ մեր աղոթքը բխո՞ւմ է հավատից, բայց նաև՝ սնո՞ւմ է մեր հավատքը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնիցWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ Զելենսկի
Ամենադիտված