Բժիշկները նշել են ամենաօգտակար միրգը․ այն կարող է նվազեցնել ինֆարկտի և քաղցկեղի ռիսկը
Հասարակություն
Ռուս բժիշկները հայտարարել են, որ ամենաօգտակար մրգերից մեկը կիտրոնն է։ Բժիշկ-ռեաբիլիտոլոգ Սերգեյ Ագապկինը և սննդաբան Օլեգ Կրիվչենկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում նշել են, որ այս միրգը կարող է պաշտպանել սրտանոթային համակարգը և նվազեցնել լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Մասնագետների խոսքով՝ կիտրոնը պարունակում է նյութեր, որոնք օգնում են պաշտպանել անոթները վնասումներից և կանխել ինֆարկտի առաջացումը։ Բացի այդ, վիտամին C-ի բարձր պարունակության շնորհիվ այն նպաստում է թրոմբների առաջացման կանխմանը և ամրապնդում է իմունային համակարգը։
Բժիշկները նաև նշել են, որ կիտրոնը կարող է օգտակար լինել քաղցկեղի կանխարգելման մեջ, քանի որ հատկապես դրա կեղևում առկա են օրգանիզմը պաշտպանող նյութեր։ Ըստ նրանց՝ կիտրոնը նաև օգնում է նվազեցնել սթրեսը, բարելավել կենտրոնացումը և վերահսկել քաշը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու