Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում է Երկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչում Ռանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլ Փոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է «Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակը Ես դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները 

Այսօր Սառցադաշտերի համաշխարհային օրն է

Հասարակություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․

Մարտի 21 - Սառցադաշտերի համաշխարհային օր․ գիտությունը պետք է ուղղորդի գործողությունները։

Սառցադաշտերի պահպանության միջազգային տարին (2025 թ.) հստակորեն բարձրացրեց սառցադաշտերի խնդիրը համաշխարհային օրակարգում։ Այսօր առաջնահերթությունը մեկն է՝ անցում կատարել իրազեկումից դեպի կոնկրետ, համակարգված գործողություններ՝ հիմնված գիտության վրա։

Կրիոսֆերան՝ ներառյալ սառցադաշտերը, սառցածածկույթները, մշտական սառցահողը, ծովային սառույցը և ձյունը, պահպանում է Երկրի քաղցրահամ ջրի շուրջ 70%-ը։ Սակայն այն արագորեն նվազում է։ Սառցադաշտերը ամեն տարի կորցնում են իրենց զանգվածը, Արկտիկայի ծովային սառույցը 1979 թվականից նվազել է մոտ 40%-ով, իսկ Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցածածկույթների հալքը շարունակվում է արագացող տեմպերով՝ երկարաժամկետ հետևանքներով՝ ծովի մակարդակի բարձրացման առումով։
Այս փոփոխությունները արդեն իսկ ազդում են ջրային անվտանգության, էկոհամակարգերի կայունության, ենթակառուցվածքների և աղետների ռիսկերի վրա ամբողջ աշխարհում։
Ի պատասխան՝ ՄԱԿ-ը մարտի 21-ը հռչակել է Սառցադաշտերի համաշխարհային օր, իսկ 2025 թվականը՝ Սառցադաշտերի պահպանության միջազգային տարի (IYGP 2025), որը իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից։ Միաժամանակ 2025-2034 թվականները հայտարարվել են Կրիոսֆերային գիտությունների գործողությունների տասնամյակ՝ նպատակ ունենալով ամրապնդել հետազոտությունները, մոնիթորինգը, կրթությունը և քաղաքական գործողությունները։
Գիտությունից դեպի գործողություն

ՀՕԿ գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն նշում է, որ «Սառցադաշտերի պաշտպանությունը միայն սառույցի մասին չէ։ Դա ջրի, անվտանգության, էկոհամակարգերի և միլիոնավոր մարդկանց ապագայի մասին է»։ Նրա խոսքով՝ թեև հնարավոր չէ ամբողջությամբ կանգնեցնել սառցադաշտերի հալքը, հնարավոր է նվազեցնել դրա հետևանքները՝ գիտահեն մոնիթորինգի, կանխատեսումների և վաղ նախազգուշացման համակարգերի միջոցով։
Այս համատեքստում առանձնացվում են մի քանի հիմնական ուղղություններ՝
համագործակցություն, քանի որ սառցադաշտերը սահմաններ չեն ճանաչում,
մոնիթորինգի ուժեղացում, ներառյալ տվյալների հավաքագրումն ու փոխանակումը,
գիտահեն որոշումների կայացում, սկսած աղետների ռիսկերի նվազեցումից մինչև գետավազանների կառավարում, ջրային պլանավորում և կլիմայական հարմարվողականություն
նպատակային և թափանցիկ ներդրումներ և գործընկերություններ։

Այսօր աշխարհում գործող շուրջ 15,000 դիտակայաններից միայն մոտ 1%-ն է գտնվում 3000 մետրից բարձր լեռնային գոտիներում, ինչը վկայում է տվյալների և գիտելիքների էական բացերի մասին։

Սառցադաշտերի պահպանության միջազգային տարին՝
• բարձրացրեց սառցադաշտերի դերը քաղաքական օրակարգում,
• ամրապնդեց գիտություն-քաղաքականություն կապը,
• ընդլայնեց շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը՝ ներառյալ տեղական և բնիկ գիտելիքները,
• միավորեց շուրջ 400 կազմակերպություն։
Այն նաև նպաստեց դիտարկումների համակարգման բարելավմանը և ընդգծեց ամբողջ կրիոսֆերան ընդգրկող համապարփակ մոտեցման անհրաժեշտությունը։
Կրիոսֆերային գիտությունների գործողությունների տասնամյակ (2025-2034)
Տասնամյակը նախատեսված է որպես երկարաժամկետ հարթակ՝ անցում կատարելու իրազեկումից դեպի համակարգված և արդյունքահեն գործողություններ։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) կնպաստի՝
• Գլոբալ կրիոսֆերային տեղեկատվական համակարգի ամրապնդմանը,
• տվյալների փոխանակման և համատեղելի ստանդարտների զարգացմանը,
• կրիոսֆերայի համաշխարհային դիտարկումների համակարգմանն ու հասանելիությանը
• ռիսկերի կառավարման և հարմարվողականության բարելավմանը։

Հատուկ ուշադրություն է դարձվելու նաև հետազոտական և ոչ ավանդական տվյալների ներառմանը, այդ թվում՝ բնիկ գիտելիքին։
Կրիոսֆերային գիտությունների տասնամյակում (2025–2034 թթ.) առաջնահերթ կլինի «Կրիոսֆերայի դիտարկումների ամրապնդումը»։
Այս տասնամյակը նաև կծառայի որպես կամուրջ դեպի Հինգերորդ միջազգային բևեռային տարի (2032–2033 թթ.), որը հանդիսանում է բևեռային տարածաշրջանների վերաբերյալ համաշխարհային գիտական համագործակցության կարևոր փուլ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարտիրոսյանն ու Արոնյանը հաղթեցին․ պայքարը Բուդապեշտում շարունակվում էԵրկու հաղթանակ Խորվաթիայում․ Քեյանն ու Սիմոնյանը՝ քառորդ եզրափակիչումՌանոսի դուբլը․ «Տեներիֆեն» անցավ Իսպանիայի գավաթի հաջորդ փուլՓոչետինոն՝ ճգնաժամի կենտրոնում․ առաջին քննությունը «Լիվերպուլն» է«Մեմֆիսը» պատմություն գրեց․ 8-րդ անընդմեջ արտագնա հաղթանակըԵս դա ընկալում եմ քննադատություն իմ հասցեին. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի Ավինյանին քննադատելու մասին (տեսանյութ) «Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԳեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները» Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան (լուսանկար) Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիր
Ամենադիտված