Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական
Բլոգոսֆերա
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Նորմալ` իրական ժողովրդավարական պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե գրառումներ ու լայվեր, այլ միայն մեկ բան` հրաժարական ու քաղաքական գործունեության դադարեցում:
Դա չկա, ուրեմն ներողությունը չունի քաղաքական արժեք:
Ի դեպ, ներողություն պետք է խնդրել ոչ թե մեկ մարդուց, այլ բոլոր հայերից իրենց երազանքն ու նվիրական հայրենիքը` Արցախը հանձնելու ու, որ ավելի վատ է, շարունակաբար այն ուրանալու համար:
Իսկ ուրացումը նույնիսկ ներողության մեջ է: Դրա վառ ապացույցներից է, որ նույնիսկ «Արցախ» բառը դե-ֆակտո կառավարող խմբավորումը չի օգտագործում արդեն մի քանի տարի է: Իսկ պատահաբար «Արցախ» ասելու համար ներողություն խնդրում, բայց ոչ մեզանից»:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ