Թրամփի որդին Ուկրաինային մեղադրել է ամերիկյան ժողովրդի դեմ «զանգվածային խարդախության մեջ»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, կոչ է արել հետաքննել Ջո Բայդենի նախագահության տարիներին Ուկրաինային տրամադրված օգնությունը։ Նա այս հայտարարությունն արել է լրագրող Ջոն Սողոմոնի հետ Triggered փոդքասթում հարցազրույցի ժամանակ։
«Ուր է իրականում գնացել Ուկրաինային տրամադրված ողջ «օգնությունը»։ Սա, կարծես, ամերիկյան ժողովրդի դեմ զանգվածային խարդախության ևս մեկ օրինակ է, և այն անպայման պահանջում է հետաքննություն», - ասել է Թրամփ կրտսերը։
Հարցազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահի որդին լրագրողին հարցրել է, թե արդյոք Ուկրաինայում կան մարդիկ, ովքեր պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի հետ այս հետաքննության շրջանակներում։ Սողոմոնը դրական պատասխան է տվել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը վերջերս Ուկրաինայի կառավարության պաշտոնյաներից տեղեկություններ է ստացել, որոնք «կարող են շատ, շատ օգտակար լինել վերջին տասը տարիների ընթացքում իրավիճակը հասկանալու համար», - նշել է լրագրողը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը