Շվեդական հետախուզական ինքնաթիռը ուսումնասիրել է Լենինգրադի մարզի ՀՕՊ համակարգերը
Աշխարհ
Շվեդիայի ռազմաօդային ուժերի S102B Korpen հետախուզական ինքնաթիռը, որը նկատվել էր Ֆինլանդիայի տարածքում Ռուսաստանի սահմանների մոտ, իրականացրել է հետախուզական գործողություններ Լենինգրադի մարզի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները։
Տվյալների համաձայն՝ ինքնաթիռը ուսումնասիրել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքը, այդ թվում՝ զենիթահրթիռային համալիրների տեղակայումը և տեղաշարժը, ինչպես նաև շարժական ստորաբաժանումների ակտիվությունը։
Նշվում է նաև, որ հետախուզության նպատակով կարող էին օգտագործվել արբանյակային տվյալներ, որոնք թույլ են տալիս հետևել ռազմական տեխնիկայի տեղաշարժին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեդական հետախուզական ինքնաթիռը մոնիթորինգ է իրականացնում Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ ռուսական սահմանների երկայնքով։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը