Նիկոլ Փաշինյան–Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում նախատեսվում է անդրադառնալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հարցերին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
Հաղորդագրության համաձայն՝ բանակցությունների շրջանակում կողմերը կքննարկեն նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների ներկայիս վիճակը, ինչպես նաև դրանց հետագա զարգացման հնարավորությունները։ Օրակարգում ընդգրկված են նաև եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությանն առնչվող թեմաներ։ Նշվում է, որ հանդիպման առանցքային թեմաներից կլինեն նաև տարածաշրջանային արդիական խնդիրները։
Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյանի՝ ՌԴ այցի հետ կապված
Քաղաքական


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը