Օրբանը դժվար իրավիճակում է ընտրություններից առաջ․ ընդդիմությունը մեծացնում է առավելությունը
Աշխարհ
Հունգարիայում իշխանական ճամբարի դիրքերը թուլանում են ընտրություններից ընդամենը օրեր առաջ։ 21Kutatokozpont-ի անցկացրած վերջին հարցման համաձայն՝ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը, որի առաջնորդը Պետեր Մադյարն է, զգալիորեն մեծացրել է իր առաջատարությունը վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։ Հարցվածների 56%-ը պատրաստ է քվեարկել ընդդիմության օգտին, մինչդեռ Օրբանի կուսակցությունը հավաքել է ընդամենը 37% աջակցություն։
Հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ վերջին շաբաթներին տարբերությունն ավելի է խորացել․ երեք շաբաթ առաջ «Տիսա»-ն ուներ 53% աջակցություն, իսկ «Ֆիդես»-ը՝ 39%։ Այս դինամիկան վկայում է, որ ընտրազանգվածի տրամադրությունները աստիճանաբար փոխվում են՝ ի վնաս գործող իշխանության։
Միևնույն ժամանակ, Politico-ի փոխանցմամբ՝ որոշ ընդդիմադիր ակտիվիստներ դեռ կարծում են, որ Օրբանը կարող է հաղթել ապրիլի 12-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում։ Սակայն ներկայիս հարցումների ֆոնին նա հայտնվել է բարդ քաղաքական իրավիճակում, որտեղ ընտրությունների արդյունքը ավելի անկանխատեսելի է, քան երբևէ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը