Huawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էլեկտրաէներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները
Քաղաքական
Մարտի 31-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է Հուավեյ ընկերության (Huawei) տարածաշրջանային մասնաճյուղի ներկայացուցիչներին։
Huawei-ի փորձագետները ներկայացրել են Եվրոպական Միության և Բալթյան երկրներում ընկերության էլեկտրական էներգիայի մարտկոցային կուտակման համակարգերի (BESS) կիրառման օրինակները և այդ համակարգերի հնարավորություններն ու առավելությունները, որոնք նպատակաուղղված են արևային կայանների լայնամասշտաբ կիրառմամբ պայմանավորված համակարգային խնդիրների լուծմանը։
Քննարկվել են էլեկտրական էներգիայի պահեստավորման գործունեության հեռանկարները, ընդգծվել է էներգետիկ համակարգի ներկայիս ռեժիմների պարագայում կուտակիչ կայանների կարևորությունը։
Կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը, որը կնպաստի Հայաստանում էլեկտրական էներգիայի կուտակիչ տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող