Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը 

Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է պատմական առավելագույնին

Հասարակություն

2024 թվականի տվյալներով կյանքի միջին տևողությունը թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում արձանագրել է աճի միտում։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ Հայաստանում կյանքի միջին տևողությունը 2024 թվականին հասել է պատմական առավելագույնին՝ կազմելով 78.6 տարի, կանայք՝ ապրում են միջինում 81.7, տղամարդիկ՝ 75.1 տարի։ Այս ցուցանիշը զգալիորեն աճել է վերջին տասնամյակների ընթացքում. օրինակ՝ 2000 թվականին այն կազմում էր 72.9 տարի։ Հայաստանը կյանքի տևողությամբ առաջատարներից է նախկին խորհրդային երկրների շարքում՝ զիջելով միայն Մերձբալթյան երկրներին։ Համաշխարհային մակարդակով 2024 թվականին կյանքի միջին տևողությունը կազմել է մոտ 73.3 տարի։ Ամենաբարձր ցուցանիշները (մոտ 84-86 տարի) գրանցվել են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մոնակոն, Ճապոնիան, Հոնկոնգը և Մակաոն։ Ամենացածր ցուցանիշները (մոտ 53 տարի) հիմնականում Աֆրիկյան երկրներում են (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Լեսոթո, Չադ)։

«Եթե հետաքրքրված եք ձեր երկարակեցությունն ապահովելու և կյանքի միջին տևողությունն ավելի երկարացնելու հարցում, ապա առողջ ապրելակերպի հորդորներին, վնասակար սովորությունների բացառման հետ միասին, կարևոր է ևս մեկը`մարզումներն ավելի բազմազան դարձնելը: Վերջին հետազոտությունների համաձայն՝ քայլելու, լողալու, յոգայով, այգեգործությամբ և պիկբոլով զբաղվելու նման գործողությունները հերթափոխելը և մեկից մյուսին անցումը կարող է հանգեցնել բոլոր պատճառներից մահվան հավանականության ահռելի 19%-ով նվազման:

CNN լրատվականը վերջերս հետաքրքիր նյութ էր հրապարակել այն մասին, որ մարզումների ռեժիմի փոփոխությունը կարող է երակարացնել մարդկանց կյանքի տևողոթյունը:

Գիտնականների միջազգային խումբը մանրակրկիտ ուսումնասիրել է երկու խոշոր կոհորտային հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 110,000 մարդ, ում ֆիզիկական ակտիվությունը գնահատվել է 30 տարվա ընթացքում: Հունվարին BMJ Medicine ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր ունեցել են ամենամեծ բազմազանությունը իրենց ֆիզիկական ակտիվության մեջ, ամենաերկարն են ապրել: Հետազոտողները պարզել են, որ ակտիվ ֆիզիկական գործունեության տարաբնույթ ձևերով զբաղվելը կարող է նաև ավելի օգտակար լինել, քան նույն գործունեությամբ ավելի երկար ժամանակ զբաղվելը։

ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի կողմից հրապարակված «Ամերիկացիների համար ֆիզիկական ակտիվության ուղեցույցների» համաձայն՝ մեծահասակները պետք է շաբաթական առնվազն 150 րոպե միջին ինտենսիվության վարժություններ կատարեն: Ուղեցույցները նաև խորհուրդ են տալիս մեծահասակներին շաբաթական առնվազն երկու անգամ կատարել միջին կամ ավելի բարձր ինտենսիվության մկանները ամրացնող վարժություններ, և նշենք, որ վարժությունների բազմազանությունը կարող է կանխել ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած վնասվածքները (overuse injuries): Սա հատկապես ճիշտ է երեխաների համար: Սպորտային բժշկության մասնագետները վաղուց խրախուսում են երեխաներին զբաղվել մի քանի սպորտաձևերով և փոքր տարիքում չմասնագիտանալ դրանցից որևէ մեկում: Թեմայի վերաբերյալ մի շարք տվյալներ ցույց են տալիս, որ երեխաները, ովքեր մասնագիտանում են որևէ սպորտաձևի մեջ փոքր տարիքում, ունեն վնասվածք ստանալու ավելի մեծ ռիսկ, մինչդեռ նրանք, ովքեր չեն մասնագիտանում, ավելի առողջ են, ավելի քիչ են ձանձրանում վարժություններից և ավելի մեծ տարիքում ունենում են ավելի մեծ սպորտային նվաճումներ:

Մեծահասակները և նույնիսկ պրոֆեսիոնալ մարզիկները նույնպես պետք է փոփոխեն իրենց ռեժիմը: Մարզումների ռեժիմը փոխելու մեկ այլ առավելություն, հատկապես, եթե նախընտրում եք մեկ գործունեություն, այն է, որ այն օգնում է կանխել այսպես կոչված «պլատոյի էֆեկտը»։ Այն մի ժամանակահատված է, երբ ձեր սիրելի մարզաձևում առաջընթացը դադարում է, քանի որ ձեր մարմինը դարձել է շատ արդյունավետ շարժումների հարցում։ Նման դադարները հաղթահարելու համար դուք պետք է փոխեք ձեր շարժումների ռեժիմը և տարբեր ձևերով խթանեք ձեր մարմինը։

Թեև վարժությունների հաճախականությունը փոխելը կարևոր է բազմաթիվ պատճառներով, մասնագետները կոնկրետ առաջարկություններ չունեն այն մասին, թե քանի տարբեր վարժություններ պետք է անել ամեն շաբաթ կամ ամիս՝ առավելագույն օգուտ ստանալու համար: Սակայն կարևոր է ամեն շաբաթ մարզել բոլոր մկանները, եթե հնարավոր է, դրանք բոլորը ամրապնդելու համար։

Սա չի նշանակում, որ դուք պետք է ամեն օր վազեք մարզասրահ, որպեսզի կարողանաք հերթագայել վազքուղու, ուժային մարզասարքի և ծանրամարզության վարժությունները: Օրինակ, եթե սիրում եք քայլել, օգտագործեք արշավային ձողեր ամեն երկրորդ օրը՝ ձեր ձեռքերը մարզելու համար: Կամ հերթագայեք հեծանվավազքը և այգում աշխատանքներ կատարելը:

Հիշե՛ք, որ նույնիսկ պարզ վարժությունները, որոնք կատարվում են աշխատավայրում կամ տանը, նույնպես օգտակար են։ Օգտագործեք ընդմիջումները քայլելու համար, կամ գրասեղանի մոտ նստած լարեք որովայնի մկանները, ոտքերով թեթև վարժութոյւններ արեք, հրումներ պատից դեպի գրասեղան, այն ամենը ինչ կկարողանաք անել տնային կամ աշխատանքային պայմաններում նույնպես օգտակար է:

Ոգևորվա՞ծ եք նոր մարզումների ռեժիմ ստեղծելու մտքից, որը կարող է օգնել երկարացնել ձեր կյանքի տևողությունը: Հիշե՛ք, որ ձեր առողջության համար կարևոր է նաև ձեր ծրագրում ներառել հանգստյան օրեր: Ինչպես որ մարզումների բազմազանությունը կարող է օգնել կանխել ավելորդ ծանրաբեռնվածությունից առաջացած վնասվածքները և ձանձրույթը, այնպես էլ կանոնավոր հանգստին նվիրված օրերը կբարելավեն ընդհանուր առողջությունը: Մասնագետների խոսքով՝ հենց այս հանգստի օրերի ընթացքում է, որ մարմինը վերականգնում է հյուսվածքները և լրացնում էներգիայի պաշարները, ի թիվս այլ կարևոր գործառույթների: Բայց հանգստի օրերը չեն նշանակում ամբողջ օրը բազմոցին պառկած լինել։ Լավագույն գործունեությունն ակտիվ լինելն է, գուցե օրվա ընթացքում թեթևակի ձգումներ կատարելով, և հիշե՛ք, կարևորը ձեր մարմինը պարզապես շարժման մեջ պահելն է»,- նշած է «Հերացի» կենտրոնի նյութում։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենադիտված