ABC. Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտություն չկա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու անհրաժեշտություն չի լինի, հայտնել է ABC հեռուստաալիքի լրագրող Ջոնաթան Կարլը։
Ամերիկացի առաջնորդի հետ զրույցի ժամանակ, նշել է Կառլը, վերջինս իրեն ասել է, որ չի քննարկում Իսլամական Հանրապետության հետ հրադադարի երկարաձգման հարցը և «չի կարծում, որ դա անհրաժեշտ կլինի»։
«Կարծում եմ՝ դուք կտեսնեք երկու զարմանալի օր։ Ես իսկապես հավատում եմ դրան», - լրագրողը մեջբերել է ամերիկացի առաջնորդի խոսքերը իր X էջում։ Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ ապրիլի 16-ին։
Հարցին, թե արդյոք հակամարտությունը կավարտվի համաձայնագրով, Թրամփը պատասխանել է, որ այն «կավարտվի այսպես թե այնպես»։
«Կարծում եմ՝ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերականգնել երկիրը», - հավելել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան