ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում 240 միլիոն դոլար արժողությամբ ԱԹՍ է կորցրել
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերը պաշտոնապես ճանաչել են Մերձավոր Արևելքում թանկարժեք անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կորուստը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռազմածովային ուժերի դեպարտամենտի փաստաթղթին։
Փաստաթղթում նշվում է, որ ապրիլի 9-ին կործանվել է MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարք։ Անձնակազմի շրջանում վիրավորներ չկան։ Սակայն, օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով, անօդաչու թռչող սարքի կործանման վայրը չի բացահայտվում։
Հասանելի տվյալների համաձայն՝ MQ-4C անօդաչու թռչող սարքի արժեքը կազմում է գրեթե 240 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին