Վենսը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման «դադարեցման» մասին
ԱՄՆ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ուղղակի զենքի վաճառքի դադարեցումը ԱՄՆ ներկայիս վարչակազմի ամենամեծ նվաճումներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, գրում է ՏԱՍՍ-ը։
Վենսն ասել է, որ դեռևս կարծում է, որ Վաշինգտոնի որոշումը՝ դադարեցնել ուկրաինական հակամարտության ֆինանսավորումը, ճիշտ էր։
«Եվ սա մեր վարչակազմի նվաճումներից մեկն է, որը ինձ ամենաշատն է հպարտացնում. մենք Եվրոպային ասացինք, որ եթե ուզում են զենք գնել, կարող են, բայց Միացյալ Նահանգները այլևս զենք չի գնում և չի ուղարկում Ուկրաինա», - ասել է Վենսը Ջորջիայի համալսարանում տեղի ունեցած ֆորումի ժամանակ։
Նա ընդգծել է՝ ԱՄՆ-ն «դուրս է եկել այդ բիզնեսից»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան