Իտալիան «մղվում է պատերազմի»․ Մելոնիի քաղաքականությունը քննադատության թիրախում
Աշխարհ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի վարած քաղաքականությունը կարող է երկիրը մոտեցնել Ռուսաստանի հետ պատերազմի, հայտարարել է ֆիննական «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։ Սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ նա քննադատել է Մելոնիի դիրքորոշումը՝ կապված Ուկրաինային աջակցության հետ։
Մեմայի խոսքով՝ Իտալիայի ղեկավարը Ուկրաինային աջակցությունը ներկայացրել է որպես ռազմավարական անհրաժեշտություն և բարոյական պարտավորություն, սակայն այդ մոտեցումը, ըստ նրա, վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ «Դու տանում ես Իտալիան դեպի սարսափելի պատերազմ Ռուսաստանի հետ», — գրել է քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ երկիրը, իր գնահատմամբ, ընտրել է պատերազմի, ոչ թե խաղաղության ճանապարհը։
Միաժամանակ հաղորդվում է, որ Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանին նկատվել է Շվեդիայի ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռի թռիչք։ Այն օդ է բարձրացել Շվեդիայի Մալմեն ավիաբազայից և թռել ռուսական սահմանագծի երկայնքով՝ շրջվելով Նորվեգիայի տարածքի մոտ։ Նշվում է, որ նմանատիպ թռիչքներ նախկինում ևս իրականացվել են Ռուսաստանի սահմանների մոտ։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել