Վայդելը քննադատել է Զելենսկու՝ Գերմանիա կատարած այցի արդյունքները
Աշխարհ
«Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցության համանախագահ Ալիս Վայդելը իր սոցցանցերի էջում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Բեռլին այցը՝ պահանջելով Կիևի նկատմամբ ավելի իրատեսական քաղաքականություն վարել։
Նա պնդել է, որ Ուկրաինայի հետ պաշտպանության և հետպատերազմյան վերականգնման հարցերում ավելի սերտ համագործակցությունը կնշանակի, որ գերմանացի հարկատուների գումարը կուղղվի Կիև։ Վայդելը նշել է, որ արտաքին պատերազմները երկարաձգելու վրա «միլիարդներ» ծախսելու փոխարեն Գերմանիան օգնության կարիք ունի «տանը»։
Նա հավելել է. «Ավելի շատ դատարկ չեկերի փոխարեն մեզ վերջապես անհրաժեշտ է իրատեսական խաղաղության քաղաքականություն»։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին