Պարտությունից հետո Պերեսն անմիջապես այցելել է «Ռեալի» հանդերձարան
Սպորտ
Մադրիդի «Ռեալն» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում՝ զիջելով Մյունխենի «Բավարիային»։
Սեփական հարկի տակ 1-2 հաշվով կրած պարտությունից հետո մադրիդցիներն արժանապատիվ ֆուտբոլ ցուցադրեցին Մյունխենում: Սակայն, երբ թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, Էդուարդո Կամավինգան հեռացվեց դաշտից: Դրանից հետո «Բավարիային» հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ հաղթելով 4-3 հաշվով և նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։
Ինչպես հաղորդում է իսպանական AS-ը, եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ուղևորվել է թիմի հանդերձարան: Ակումբի ղեկավարը անձամբ է աջակցել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին ծանր պահին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին