ԱՄՆ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակրի վրա հրդեհ է բռնկվել
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Դուայթ Էյզենհաուեր» ատոմային ավիակրի վրա հրդեհ է տեղի ունեցել Նորֆոլքում գտնվող ռազմածովային բազայում՝ տեխնիկական սպասարկման ընթացքում։ Այս մասին հայտնում է USNI News-ը։
Տեղեկությունների համաձայն՝ նավի անձնակազմը և նավաշինարանի աշխատակիցները կարողացել են արագորեն տեղայնացնել և մարել կրակը։ Սակայն միջադեպի հետևանքով տուժել են երեք նավաստիներ։
Ռազմածովային հրամանատարության ներկայացուցչի խոսքով՝ տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և նրանք վերադարձել են իրենց ծառայողական պարտականություններին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին