Մասկն առաջարկել է ամերիկացիներին գումար բաժանել
ԱՄՆ
ԱՄՆ-ում գործազրկության դեմ պայքարի լավագույն միջոցը կառավարության կողմից բնակչությանը կանխիկ գումար տրամադրելն է։ Այս մասին գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը իր X սոցիալական ցանցի էջում։
Երկրում գործազրկությունն աճում է, քանի որ արհեստական բանականությունը մարդկանց դուրս է մղում աշխատաշուկայից։ Պատմության ամենահարուստ ձեռնարկատիրոջ խոսքով՝ քաղաքացիներին կառավարության կողմից կանխիկ գումար տրամադրելը լավագույնս կերաշխավորի «համընդհանուր բարձր եկամուտ»։
«Արհեստական բանականությունը/ռոբոտաշինությունը կարտադրի ապրանքներ և ծառայություններ այնպիսի քանակությամբ, որը զգալիորեն կգերազանցի դրամական զանգվածի աճը, ուստի գնաճ չի լինի», - ընդգծել է Մասկը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին