Քրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարին Ֆրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամը Քաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարար Բրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութը Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. Ղազարյան Բրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարով Բոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համար Բռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե Սարգսյան 

Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սոցցանցի իր էջում գրել է․

«Այս օրերին Բաքվում տիրում է հաղթանակի նախապատրաստման մթնոլորտ։
 
Մինչ Հայաստանի հասարակությունը մխրճված է քաղաքական տուրբուլենտության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը անհաշվարկ սուրում է դեպի Արևմուտք, Բաքուն խոսքերից անցնում է գործի։
 
Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Սա հստակ քաղաքական ազդանշան է. Բաքվում այլևս չեն գործում ստատուս-քվոյի տրամաբանությամբ, այլ մտածում են նոր տարածքների «յուրացման» մասին՝ այն տարածքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են:
 
Գլխավոր ինտրիգը, սակայն, կհանգուցալուծվի շատ ավելի շուտ՝ հունիսի 7-ին։ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, արդեն պատրաստվում է տոնել Հայաստանի նկատմամբ հաղթանակը։
 
Այդ հաղթանակի գլխավոր գործիքը ոչ թե զենքն է, այլ Հայաստանում սպասվող ընտրությունները։
Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի։ Թույլ, արտաքին շահառուներից կախված և ներքին խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։
 
Հենց Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը քայլ առ քայլ հրաժարվեց Արցախից, իսկ այսօր արդեն Հայաստանը սահմանափակում է իր իրավազորությունը և ինքնիշխանությունը սեփական տարածքում։
 
Հայաստանը ներկայումս գտնվում է դատապարտվածի կարգավիճակում։ Հայաստանը հայտնվել է խորքային քաղաքական մեկուսացման մեջ։ Մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն անվտանգային վակուումը չենք լրացրել նոր դաշնակցային կապերով։
Մոսկվայի հետ կոնֆլիկտը՝ անհիմն էմոցիոնալ և պրագմատիկ առումով, փլուզեց գործող անվտանգության համակարգը, իսկ նորերը չստեղծվեցին։
Հայաստանը հայտնվել է անվտանգային վակուումում։
 
Այստեղ պետք է ուղղակիորեն ասել դառը ճշմարտությունը. ԵՄ-ն և Միացյալ Նահանգները անվստահելի գործընկերներ են։ Երբ բանը հասնում է իրական ռազմական աջակցությանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջին հերթին հիշում են սեփական շահերը։ Ոչ մի ամերիկացի զինվոր չի կանգնի Նախիջևանի սահմանին, ոչ մի եվրոպացի դիտորդ չի փակի միջանցքը իր մարմնով։ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի իր շահերը, որոնց սպասարկումը հաճախ Հայաստանը դնում է մանրադրամի կարգավիճակում:
 
Ռուսաստանի հետ հակամարտությունը Հայաստանի համար ունենալու է ծանր տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Մոսկվայի հնարավոր հեռացումը Հայաստանից ստեղծելու է վակուում, որը արագ լցվելու է ադրբեջանա-թուրքական տանդեմով։ Բաքուն հստակ տեսնում է այս խոցելիությունը և միայն ուժեղացնում է ճնշումը։
 
Հետևանքն անխուսափելի է. առանց դաշնակիցների մնացած Հայաստանը այսօր անպաշտպան է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նկրտումների հանդիման։ Անկարան և Բաքուն գործում են համաժամանակյա՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»:
Արևմուտքից Հայաստանը լուրջ աջակցություն չունի և չի ունենալու. արևմտյան մայրաքաղաքներում այլ առաջնահերթություններ ունեն։
 
Հենց այդ պատճառով են Բաքվում ոգևորված։ Եթե հունիսի 7-ին Փաշինյանը կրկին պահպանի իշխանությունը, ապա Ադրբեջանի օրակարգի հաղթանակը կդառնա վերջնական և անդառնալի։
 
Հայաստանի համար անցանկալի այս սցենարը կարող է կասեցվել միայն մի դեպքում՝ Հայաստանի հասարակությունը հունիսի 7-ին պետք է մերժի Փաշինյանի իշխանությունը»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քրիս Էվանսի հերոսը որդուց թաքցրել է, որ Կապիտան Ամերիկան է Ինչո՞ւ է արցախցիների նոր անձնագրերում ծննդավայրի երկիր նշվում Ադրբեջանը․ հարց՝ նախարարինՖրանցիսկոս պապի օրագիրը բացահայտում է նրա երկամյա հոգևոր ճգնաժամըՔաղաքացիությունից դատարանի միջոցով զրկելու առաջարկը հենց ՆԳՆ-ն է ներկայացրել․ նախարարԿալլասը Դոնբասի հարցում կոշտ դիրքորոշում է հայտնել․ Եվրոպան չի ճանաչի օկուպացված տարածքների բռնակցումըՎենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման հարցըԲրենդա Լին հրապարակել է Թեյլոր Սվիֆթի անակնկալի տեսանյութըԻրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ Հղի կնոջը վրաերթի ենթարկելու համար ոչ ոք չպատժվեց․ ոստիկանությունն այդքա՞ն հեղինակություն ունի. ՂազարյանԲրեդ Փիթը բաց է թողել իր նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերան Աշխարհը նոր բախումների շեմին․ լարվածությունը սրվում է. Փաշինյանը՝ Ռումինիա, Մհեր Գրիգորյանը՝ Մոսկվա Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ Արտառոց կետ՝ նոր Սահմանադրության նախագծումԽաղաղության խորհուրդը հույսը դնում է Ռուսաստանի աջակցության վրա Գազայի հակամարտության կարգավորման գործում Հուանգը վերադարձավ Nvidia․ Թրամփի բաժնեմասը կարող էր թանկանալ մինչև 15 մլն դոլարովԲոբի Սքոֆիլդը միջազգային «Էմմի» է շահել «Աններելի» դրամայի համարԲռնարարը չի զրկվում դատարան դիմելու իրավունքից. Արփինե ՍարգսյանՋեյսոն Սուդեյկիսը կվերադառնա «Թեդ Լասոյի» 5-րդ եթերաշրջանումԹայվանի բորսայի ինդեքսն աճել է 8,99 տոկոսով՝ Հուանգի վերադարձից հետոՓհենյանը սպառնում է փակել Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆՀԴԲ-ի փոխտնօրենը պատրաստվում է դեկտեմբերին անցնել թոշակիՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետՌուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ռուսական ինքնաթիռների մոտեցումից հետո Սեուլը կործանիչներ է օդ բարձրացրելՀԾԿՀ-ում Spacex-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են արբանյակային կապի զարգացմանն առնչվող հարցերԿատարի վարչապետը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքը չի կարող թույլ տալ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության հերթական սրում ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ստվերային բանկային ցանցի դեմՄելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվելԷրդողանը քրդական հարցում լայն քաղաքական համաձայնություն է փնտրումBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարի Լեհաստանի բանակը բացատրել է՝ ինչու չի խոցել ռուսական անօդաչունՄելանյա Թրամփը հայտնել է Ուկրաինայի հարցով նոր պայմանավորվածությունների ուղղությամբ աշխատանքի մասինԱմուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը կարող է սահմանափակ զորակազմ վերադարձնել ՍիրիաԿատարը փորձում է վերսկսել ԱՄՆ–Իրան բանակցություններըԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի՝ ականների վրա պայթելու մասին Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենաԶապորոժիեում 2 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվելԿատարի վարչապետը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԱՄՆ-ը հետաքննում է Իրանի հնարավոր առնչությունը նավերի դեմ տասնյակ կիբեռհարձակումներին Կիևի համար նախատեսված մոտ 60 հրթիռ դեռ սպասում է Պենտագոնի թույլտվությանըԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում. ԱբրահամյանԲրազիլիայի նախկին նախագահի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվելՄհեր Գրիգորյանը Մոսկվայում կհանդիպի Ալեքսեյ Օվերչուկի հետԴասվարի կողմից աշակերտի նկատմամբ հnգեկшն ուժեղ տшռшպшնք պատճառելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 24Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԽաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը
Ամենադիտված