Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցությունների, բայց չի վազելու նրա հետևից և չի աղաչելու նրան․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ երկխոսության, բայց «չի վազի նրա հետևից ու չի աղաչի»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հնդկաստանի Հանրապետություն կատարած այցից և Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
«Մենք Եվրոպայի հետ որևէ բանակցային գործընթաց չենք խնդրում։ Եվ նախագահ Պուտինի պատասխանը պետք է դիտարկել այն համատեքստում, որ մենք պատրաստ ենք, բայց երբեք չենք վազի ու չենք աղաչի», - ասել է նա։
Լավրովը լուրջ է համարում եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության մասին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը