Շոգից պաշտպանվելու համար խորհուրդ են տվել փայլաթիթեղով փակել պատուհանները
Ռուսաստան
Ռուսաստանում մասնագետները խորհուրդ են տվել առանց օդորակիչի բնակարաններում շոգի դեմ պայքարելու համար պատուհանները ծածկել փայլաթիթեղով։ Այս մասին հայտնում է «Вечерняя Москва» պարբերականը։
Փորձագետների խոսքով՝ փայլաթիթեղը լավ է արտացոլում արևի լույսը և թույլ չի տալիս, որ բնակարանը չափազանց տաքանա։ Նրանց կարծիքով՝ կարելի է օգտագործել նաև հայելային թաղանթներ։ Միաժամանակ նշվում է, որ շատերին այս տարբերակը չի գոհացնում տեսքի պատճառով։
Մասնագետները խորհուրդ են տվել օգտագործել նաև բաց գույնի խիտ վարագույրներ կամ blackout տեսակի վարագույրներ, որոնք գրեթե ամբողջությամբ արգելափակում են արևի ճառագայթները։ Նրանց խոսքով՝ մետաղական և գործվածքային ժալյուզիները կարող են պահել մինչև 90 տոկոս լույսը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 20-21-ը Մոսկվայում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +32 աստիճանի։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը