Ռուսաստանում ՆԱՏՕ-ին կոչ են արել «սանձել» Լիտվային
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Ալեքսանդր Շենդերյուկ-Ժիդկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է «սանձի լիտվացի սադրիչներին» և լրջորեն վերաբերվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումներին։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Ռուս սենատորը մեկնաբանել է Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հայտարարությունը, որով նա կոչ էր արել ՆԱՏՕ-ին «ցուցադրել ուժ» և ճեղքել դեպի Կալինինգրադի մարզ։ Շենդերյուկ-Ժիդկովի խոսքով՝ Կալինինգրադի վրա հնարավոր հարձակումը կհանգեցնի աննախադեպ էսկալացիայի, որի հետևանքները կզգան նաև Փարիզը, Լոնդոնը և Վաշինգտոնը։
Ռուսաստանցի քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ Լիտվայում իշխանության են եկել պաշտոնյաներ, որոնք բացահայտորեն կոչ են անում հարձակվել Կալինինգրադի վրա։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը նման հայտարարությունները «խելագարություն» էր անվանել։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը