Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները 

Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու. Գեղամյան

Բլոգոսֆերա

Հայաստանում չկա ներքին քաղաքականություն։ Այս մասին գրել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը:

«Հայաստանի ներսում ընթացող բոլոր գործընթացները առնվազն վերջին 200 տարում բացառապես արտաքին քաղաքականության շարունակությունն են։

Դրա պատճառը աշխարհագրությունն է։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եղել ու մշտապես մնում է գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների կիզակետում։ Դպրոցական դասագրքերում սա բանաձևված էր «Հայաստանը կռվախնձոր էր x-ի և y-ի միջև» ոչինչ չասող նախադասությամբ, որտեղ x-ն ու y-ը փոխվում էին, բայց չէր փոխվում բուն երևույթը՝ ձևավորելով յուրատեսակ բարդույթ։

Մինչդեռ սա ունի քաղաքագիտական հստակ բացատրություն։ Անկախ Հայաստանի ներսում կատարվողից կա ավելի լայն՝ գլոբալ իրականություն, որը ազդում, եթե կուզեք՝ կանխորոշում է դեպքերի տրամաբանությունը Հայաստանի ներսում։ Հայկական պետության ու հայ ժողովրդի համար այդ գործընթացներն են թելադրում թե՛ պետական ընթացքը, և թե՛ հասարակական կյանքը։ Լավ է, թե վատ, բայց մենք չունենք ճոխություն ուղղակի, զրոյից ու «ստերիլ պայմաններում» պետություն ու հասարակություն կառուցելու։ Արտաքին միջավայրը թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանի ներսում լինեն խիստ տարաձայնություններ՝ աջեր ու ձախեր, պահպանողականներ կամ լիբերալներ, կանաչներ ու կոմունիստներ։ Դա անթույլատրելի շքեղություն է։ Այս տարածքում պետությունը պարտադիր պետք է լինի պատրաստ արտաքին գործընթացների կիզակետում լինելու։ Հետևաբար՝ այն պետք է լինի գերռազմականացված, արագ մոբիլիզացվող ու զարգացած Սպարտա։ Դրա պատճառը ընդամենը մեկ փոփոխական է, որը վճռում է ամեն բան։

***
Վերջին 150 տարում Հայաստանի արտաքին գլխավոր մարտահրավերը մեկն է, չի փոխվել. Հայաստանի արևելքում ու արևմուտքում կան երկու թյուրքական պետություններ՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնք ունեն նպատակ արանքից հանելու հայկական գործոնը՝ միավորվելու ու սեփական ազդեցության գոտին ընդլայնելու համար։ Ինչպես իրենք են ասում՝ «հայկական անիծյալ սեպը» հանելը իրենց պետությունների կենսունակությունն ապահովելու գլխավոր միջոցն է։ Նորից՝ ոչ թե որովհետև իրենք ի ծնե հայատյաց են, այլ որովհետև քաղաքական տեսանկյունից հայկական քաղաքական նախագիծը իր դիրքով խանգարում է թյուրքական քաղաքական նախագծին։ Սա քմահաճույք չէ, նախասիրություն կամ առանձին քաղաքական գործչի գաղափար։ Սա թյուրքական քաղաքական մտքի հիմնասյուներից է՝ Էնվերից մինչև Էրդողան։

Այս մարտահրավերը կա, և դա պետք է լինի հայկական ցանկացած ուժի՝ քաղաքական գործչից մինչև կուսակցություն, ՀԿ-ից մինչև պետական ինստիտուտ, ցանկացած գործողության հաշվարկի հիմքում։ Նորից. սա լավ չէ, կամ վատ է, սա իրականություն է։ Կարելի է ունենալ տարաձայնություններ թոշակի, գյուղատնտեսական վարկի կամ որև այլ նմանատիպ հարցում, բայց ցանկացած քաղաքական ծրագրի առաջին չափանիշը (benchmark) թյուրքական վտանգն է։ Ինչ էլ արվի, ինչ էլ գծվի, հիմքում պիտի ընկած լինի հետևյալ հարցը. ո՞նց է սա օգնում/խանգարում չեզոքացնել թյուրքական օբյեկտիվ սպառնալիքը։

***
Սա մի իրականություն է, որից ամեն գնով խուսափում են ոչ միայն քաղաքացիների մի մասը, այլև հենց ազգային դաշտի ուժերը։ Մինչդեռ այդ մոտեցումը թույլ չի տալիս ոչ միայն ժամանակին տեսնել իրական մարտահրավերն ու կանխատեսել զարգացումները, այլև դրանց արդյունավետ դիմակայել։

Հիմա գանք ընտրություններին. ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը ու ոչ մի դեպքում չթերագնահատեն այն։ Իրենց ծրագրերում (ոչ թե նախընտրական քարոզչության մեջ), այլ իրական քաղաքական ծրագրերում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը այս պահին ունեն Հայաստանի վրա ազդեցություն տարածելու հստակ գործիքներ։ Հետևաբար, եթե կա իրենց կողմից Սահմանադրություն փոխելու ակնհայտ պահանջ ու դա հնարավոր չէ հասնել հայ ժողովրդին համոզելով (փորձել են ու փորձում են, բայց չեն հաջողել), ապա չկա հնարավորություն ապավինելու արդար ու թափանցիկ ընտրությունների։ Ուղղակի չկա։

Հետևաբար նաև. չի կարելի մտածել, որ մենք ապրում ենք Լիխտենշտեյնում ու մեզ մոտ արդար ընտրություններ են լինելու։ Թուրքիան ու Ադրբեջանը թույլ չեն տալու, քանի ունեն Հայաստանում ազդեցություն։ Հետևաբար չի կարելի գնալ առաջ առանց այլընտրանքային ծրագրերի (այսպես կոչված «պլան Բ»)։ Պարզապես չի կարելի։

Հիմա էլ ուշ չէ այդ մասին մտածել ու վերակազմակերպել ազգային պայքարը։ Թյուրքական վտանգն իրական է և կողմնորոշիչ, ազգային ուժերի գործողությունները, եթե կուզեք, կենսակերպը պետք է բխեն սրանից և ոչ մի դեպքում հակառակը՝ հիշելով, որ չկա ներքին քաղաքական կյանք, կա արտաքինի շարունակություն»,- եզրափակել է Գեղամյանը և ավելացրել՝ «Դատելով իրադարձությունների տեմպից՝ պայքարի այս փուլում ամեն ինչ շատ ավելի արագ է լինելու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ
Ամենադիտված