6-րդը սկսեցինք. Գոռ Հակոբյանը նոր տեղեկություններ է հայտնում որդու բուժման ընթացքից
Բլոգոսֆերա
Դերասան Գոռ Հակոբյանը սոցիալական ցանցի իր էջում՝ ինստագրում ներկայացրել է որդու՝ Ֆելիքս Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ։
Նա հրապարակել է որդու լուսանկարը՝ կից գրելով «6-րդը սկսեցինք»:
Գոռ Հակոբյանի խոսքով՝ Ֆելիքսը հաջողությամբ սկսել է բուժման արդեն վեցերորդ փուլը, և բուժման գործընթացը շարունակվում է դրական ընթացքով։
Հակոբյանների ընտանիքը մի քանի ամիս է՝ գտնվում է Գերմանիայում, որտեղ փոքրիկը բուժում է ստանում: Այդ ընթացքում Գոռ Հակոբյանն ու կինը՝ Հրանուշը, պարբերաբար տեղեկացնում են հանրությանը որդու առողջական վիճակի և բուժման առաջընթացի մասին։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել