Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց
Բլոգոսֆերա
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտված է։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ու ՔՊ-ն փորձում են ՀՀ քաղաքացիներին համոզել, որ Ադրբեջանն այլևս թշնամի չէ՝այն Ադրբեջանը, ով էթնիկ զտումներ է իրականացրել Արցախում, հայաթափել է այն և շարունակում է տարածքային հավակնություններ ունենալ ՀՀ-ի հանդեպ»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշում է.
«Ադրբեջանը շարունակում է զինվել՝նպատակ ունենալով գրավել ողջ Հայաստանն ու ոչնչացնել հայ ժողովրդին՝դա պետք է լավ գիտակցեն Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիները։ ՔՊ-ն շարունակում է հանդիսանալ Ալիևի ու Էրդողանի շահերի սպասարկողները ՀՀ-ում։ Ընդդիմությունն ունի շատ քիչ ժամանակ. վերցնելով մանդատները նրանք Փաշինյանին ևս 5 տարով շանս են տալու մաս-մաս հանձնելու Հայաստանը Բաքվին։ Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը»։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել