Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետ
Բլոգոսֆերա
Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի միջոցով իսրայելական կողմը կարողանում էր Իրանի ներսում ազդել հասարակական տրամադրությունների վրա, ապա ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ Իրանի վերջին պատերազմից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։
Իրանական հաջող անզուգաչափ գործողությունները թե՛ մարտադաշտում, թե՛ դիվանագիտության տիրույթում ստեղծել են չափազանց դժվարին իրավիճակ հենց Իսրայելի ներսում Նեթանյահուի կառավարության համար, ինչն ինքնին կարելի է դիտարկել նաև Իրանի քարոզչական հաղթանակ»- գրել է նա։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել