«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ 

Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն այլևս՝ առանց դիմակի. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․

 

Երեկ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, փաստորեն, արհամարհանքով արտահայտվեց Թրամփի ուղի / Թրիփփ նախագծի վերաբերյալ Իրանի ղեկավարության բազմիցս հնչեցրած մտահոգությունների մասին։ 

«Մտահոգությունը ո՞րն է»,— բառացիորեն ասաց նա՝ հավելելով. «Պետք է հստակ ձևակերպվի, թե մտահոգությունն ինչի՞ մասին է»։ Իբր գաղափար էլ չունի, թե խոսքն ինչի մասին է։

Ըստ նրա, ամենակարևորն այն է, որ Հայաստանի վրայով «գնացքները պետք է գնան-գան, ավտոմեքենաները՝ անցնեն, պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի տարանցում, հնարավոր լինեն գազամուղներ, նավթամուղներ, խողովակաշարեր և մալուխներ»։ Փաշինյանի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է րոպե առաջ սկսել աշխատանքները, և ինքն էլ (իմա՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Թուրքիան և Ադրբեջանը) հույս ունի, որ արդեն այս տարվա աշնանը գետնի վրա կսկսվեն նախագծի իրականացման աշխատանքները։

Սակայն ավելի ուշագրավ էր մեկ այլ հայտարարություն։ Բացի Իրանի նկատմամբ դրսևորված արհամարհական վերաբերմունքից, Փաշինյանի խոսքում հնչեց նաև սպառնալից ակնարկ՝ ըստ էության շանտաժ. Իրանից դեպի Սև ծով Հայաստանի տարածքով հաղորդակցության ուղին, նրա ներկայացմամբ, հնարավոր կլինի բացել միայն ԹՐԻՓՓ նախագծի իրականացման դեպքում. «ԹՐԻՓՓ նախագծի իրականացմամբ մենք կբացենք Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղային կապը։ Թրիփփը գլոբալ նախագիծ է և գնալով հասկանալի է դառնում, որ այդ նախագծի արժեքը և նշանակությունը մեծանում է»։  

Իսկ վերջում Փաշինյանը դաս տվեց Իրանի ղեկավարությանը. մեծամտորեն հայտարարեց, թե ԹՐԻՓՓ նախագիծը (որի գործածական հոմանիշներն են, չմոռանանք, «Թրամփի ուղի»-ն ու «Զանգեզուրի միջանցքը») բխում է Իրանի շահերից։
Ի՞նչ պետք է եզրակացնենք այս ամենից։ Փաշինյանն այնքան խորապես է կախված ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Թուրքիայից և Ադրբեջանից, որ նախընտրում է չտեսնելու տալ Իրան-ԱՄՆ ընթացիկ պատերազմը, չի ցանկանում հաշվի նստել իր անմիջական հարևան գերտերության շահերի հետ, չի ուզում լսել հենց նույն օրը Իրանում հողին հանձնված առաջնորդի գերեզմանի մոտ հավաքված միլիոնավոր իրանցիների կատաղի որոտը՝ «Մահ Թրամփին» և «Մահ ԱՄՆ-ին» կարգախոսները։ 

«Մտահոգությունը ո՞րն է»,— քմծիծաղ է տալիս նա՝ անտեսելով նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի ընդամենը մեկ օր առաջ հնչեցրած միանգամայն հստակ նախազգուշացումը Իրանի սահմանակից բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, իրենց տարածքում ԱՄՆ-ի ռազմական ներկայություն թույլ չտալու վերաբերյալ։ Հակառակ դեպքում, ընդգծել էր նա, կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Պարսից ծոցի այն երկրների հետ, որոնք ենթարկվեցին Իրանի հարվածներին, մինչդեռ ԱՄՆ-ն չկարողացավ պաշտպանել նրանց։

Այս ամենը Փաշինյանին չի հուզում։ Նրա համար առաջնային է, որ իրեն հովանավորող Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի վրայով միանան ու դրանով բավարարեն նաև ԱՄՆ-ի և արևմուտքի հակաիրանական և հակառուսական աշխարհառազմավարական նպատակները։

Իսկ մեր բոլորիս պետք է մեծապես մտահոգի Փաշինյանի կատարյալ կախվածությունն օտար թշնամի և ոչ բարեկամ ուժերից, նրա բացարձակ արհամարհանքը Հայաստանի և հայ ժողովրդի կենսական շահերի նկատմամբ։ 

Հայաստանում ծանր ժամանակներ են. օտար տիրապետություն և բացահայտ բռնապետություն։ Այլևս՝ առանց դիմակի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբին
Ամենադիտված