ԱՄՆ-ում ուշադրություն են հրավիրել ռուսական «Մոլնիա» անօդաչուի «էժան, բայց արդյունավետ» լուծման վրա
ԱՄՆ
Ամերիկյան 19FortyFive պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձել է ռուսական «Մոլնիա» կամիկաձե անօդաչու թռչող սարքում կիրառված պարզ տեխնիկական լուծմանը՝ այն բնութագրելով որպես «էժան, բայց արդյունավետ նորարարություն»։ Հոդվածում նշվում է, որ սարքի վրա տեղադրված սովորական կողմնացույցը կարող է օգնել պահպանել թռիչքի ուղղությունը նույնիսկ ռադիոէլեկտրոնային խափանման պայմաններում։
Պարբերականի փոխանցմամբ՝ ուկրաինական կողմը հայտնել է, որ «Մոլնիա» անօդաչուի խոցված նմուշներից մեկի վրա նկատվել է կողմնացույց, որը ամրացված է եղել սարքի կորպուսին։ Ըստ հրապարակման՝ թռիչքի ընթացքում անօդաչուի տեսախցիկը պարբերաբար ուղղվում է դեպի կողմնացույց, ինչի շնորհիվ օպերատորը կարող է ճշտել թռիչքի ուղղությունը նույնիսկ այն դեպքում, երբ արբանյակային նավիգացիոն ազդանշանները խափանվում են։
Հոդվածում նշվում է, որ ժամանակակից անօդաչու սարքերը հիմնականում հիմնվում են արբանյակային նավիգացիայի վրա, իսկ մարտական գոտում լայնորեն կիրառվող ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը կարող են խափանել կամ կեղծել այդ ազդանշանները։ 19FortyFive-ի գնահատմամբ՝ սովորական կողմնացույցի կիրառումը թույլ է տալիս շրջանցել այդ խնդիրը՝ առանց լրացուցիչ բարդ և թանկարժեք էլեկտրոնային սարքավորումների օգտագործման։ Ավելի վաղ էլ հրապարակվել էին «Մոլնիա» անօդաչուի նորացված տարբերակի լուսանկարները, որը, ըստ տեղեկությունների, կարող է ինքնավար կատարել առաջադրանքներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ