Մեսսին այլևս չի խաղալու Արգենտինայի հավաքականում
Սպորտ
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից հետո թիմակիցներին հայտնել է, որ դա իր վերջին խաղն էր ազգային թիմի կազմում: Այս մասին X սոցիալական ցանցում տեղեկացրել է լրագրող Էրնան Կաստիլյոն։
Նյու Յորքում կայացած եզրափակիչ խաղում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով առավելության է հասել արգենտինացիների նկատմամբ։ Խաղի ավարտից հետո Մեսսին արտասվել է։
«Հանդերձարանում երեկվա ելույթը հուզիչ էր, քանի որ նա նշում էր, թե դա իր վերջին հանդիպումն էր ազգային թիմի կազմում», - գրել է Կաստիլյոն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ