Փաշինյանից հետո Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր, ընդգծել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթն ու տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ շփումները։
Հաղորդագրության համաձայն՝ վերահաստատվել է նաև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այդ զրույցի մասին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվել էր ընդամենը մեկ նախադասություն։
Հայկական կողմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական կապերում առաջացած խնդիրները։ Վարչապետը նշել է, որ հայկական ծագման ապրանքների արտահանման սահմանափակումները ռուսական շուկա հակասում են երկկողմ պայմանագրերին և ԵԱՏՄ կանոնակարգերին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման համար։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորության թեմային։ Փաշինյանը նշել է, որ հանրաքվեի անցկացումը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցության համար, և հարցը ստանա առարկայական բովանդակություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն