ABC News․ Զելենսկին և Նեթանյահուն կփորձեն ստանալ Թրամփի աջակցությունը
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը նախատեսված հանդիպումների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կփորձեն նրա ուշադրությունը հրավիրել իրենց երկրների առջև ծառացած հակամարտություններին՝ նպատակ ունենալով ապահովել Վաշինգտոնի հետագա աջակցությունը։ Այս գնահատականը ներկայացրել է ABC News-ը։
Հեռուստաընկերության տեղեկություններով՝ հանդիպումները երկու առաջնորդներին հնարավորություն կտան ներկայացնել իրենց առաջնահերթությունները մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ քաղաքականությունը թե՛ ռուս-ուկրաինական պատերազմի, թե՛ Իրանի հարցում շարունակում է մնալ անորոշ։
ABC News-ը նաև հայտնում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր լարվածության սրման ազդեցությունը Պենտագոնի սպառազինության պաշարների վրա, մասնավորապես՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև Ուկրաինայի պաշտպանության համար։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը