Դատարանը վերացրել է Դավիթ Ղազինյանի կալանքը և անդրադարձել վարչական հսկողությանը
Իրավունք
Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 24-ի որոշմամբ վերացրել է Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը՝ արձանագրելով, որ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։ Դատարանը հաշվի է առել նրա պատշաճ վարքագիծը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հուլիսի 21-ից նա ունի ԱԺ պատգամավորի կարգավիճակ։
Դատական նիստում դատախազությունը պնդել է, որ առկա է վարույթին խոչընդոտելու ռիսկ և առաջարկել է որպես այլընտրանք դիտարկել վարչական հսկողությունը։ Սակայն դատարանը, հղում կատարելով նաև ՄԻԵԴ ձևավորված մոտեցումներին, նշել է, որ վարչական հսկողությունը ևս կարող է հանգեցնել անձի ազատության սահմանափակման և չի կարող դիտարկվել որպես «մեղմ» խափանման միջոց։
Հոդվածում ընդգծվում է, որ Վճռաբեկ դատարանի սպասվող որոշումը կարևոր նշանակություն կունենա վարչական հսկողության կիրառման միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։ Միաժամանակ շեշտվում է, որ դատարանները պետք է խիստ մոտենան կալանքի կիրառման հարցին՝ այն օգտագործելով միայն բացառիկ դեպքերում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն