WSJ․ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի հնարավորությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսորեն է գնահատում Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Թրամփը պատրաստ է կառուցողական դեր ունենալ խաղաղ գործընթացում և համագործակցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Աղբյուրը նշել է, որ ամերիկացի նախագահը դրական է գնահատում բանակցությունների հաջող ավարտի հեռանկարները։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը նախկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել էր, որ ցանկանում է հասնել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորմանը։ Ավելի վաղ լրատվամիջոցները նաև գրել էին, որ ԱՄՆ նախագահը սկզբնական շրջանում ենթադրում էր, թե ռուսական զինված ուժերը ռազմական առավելություն կունենան Ուկրաինայում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը