Լեհաստանը հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբ
Քաղաքական
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Վարշավան երբեք չի ունեցել և չի ունենալու տարածքային պահանջներ Ուկրաինայի նկատմամբ։
Լեհաստանի ԱԳՆ խոսնակ Մաչեյ Վևյուրը նշել է, որ երկրի դիրքորոշումն անփոփոխ է։ Նրա խոսքով՝ Լեհաստանը լիովին ճանաչում, հարգում և աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Ուկրաինան ապագայում կարող է կորցնել իր արևմտյան տարածքները։ Նա նաև պնդել էր, որ Ռուսաստանը նախկինում եղել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներից մեկը, սակայն Կիևը հետագայում Մոսկվային հայտարարել է թշնամի։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն