Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործով 2-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել. ՔԿ
Իրավունք
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով:
Հուլիսի 25-ին ժամը 14։00-ի սահմաններում դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։ Ձերբակալվել է մեկ անձ և կազմված փաստաթղթերով ներկայացվել Քննչական կոմիտեի Աբովյանի բաժին։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Քննչական կոմիտեից էլ հայտնում են.. «Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն