ԱԺ նախագահի պաշտոնին ընդառաջ․ Ռուբինյանը ազատում է Ալեն Սիմոնյանի թիմակիցներին
Քաղաքական
Ռուբեն Ռուբինյանը, որը առաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում, շարունակում է ակտիվացնել իր աշխատանքային գործունեությունը՝ ստորագրելով մի շարք կարգադրություններ։
Նա արդեն որոշում է կայացրել Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման ֆոնդը բաշխելու վերաբերյալ՝ այն տրամադրելով ԱԺ պատգամավորներին, պետական ծառայողներին և աշխատակիցներին։
Միաժամանակ, Ռուբինյանի ստորագրած կարգադրություններով աշխատանքից ազատվել են ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանի մի շարք աշխատակիցներ։ Նրանց թվում են օգնականներ Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, խորհրդականներ Աշխեն Հայրապետյանը, Հովհաննես Նալբանդյանը, Ահարոն Ներսիսյանը, ռեֆերենտ Էդգար Մուրադյանը։
Այսօր աշխատանքից ազատվել է նաև ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Վերջինս երեք օր առաջ հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված՝ ավարտում է իր աշխատանքը Ազգային ժողովում՝ շնորհակալություն հայտնելով լրագրողներին և խմբագիրներին համագործակցության համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն