Երևանում հայտնաբերվել է «հուշանվեր» թղթադրամով առևտուր կատարած տղամարդ
Իրավունք
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժինը հուլիսի 24-ին երկու հաղորդում է ստացել խարդախության դեպքերի վերաբերյալ։ Ըստ հաղորդումների՝ Շիրազի փողոցում միրգ վաճառողներից մեկը 3000 դրամի ապրանքի դիմաց ստացել է «հուշանվեր» գրառմամբ 20 հազար դրամանոց թղթադրամ և տվել 17 հազար դրամ մանր, իսկ մյուս վաճառողը նույն եղանակով 1000 դրամի ապրանքի դիմաց ստացել է կեղծ թղթադրամ։
Ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երկու դեպքերի հետևում կանգնած է Երևանի 41-ամյա բնակիչը։ Տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ, ըստ ոստիկանության, խոստովանել է արարքը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն