Ռոնալդուն նոր կարիերա է սկսում՝ այս անգամ որպես դերասան
Սպորտ
Ֆուտբոլային կարիերայի հաջորդ փուլին զուգահեռ՝ Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է նոր նախագծի։ Ըստ The Sun-ի՝ պորտուգալացի ֆուտբոլիստը համագործակցում է «Kingsman» ֆիլմաշարի ռեժիսոր Մեթյու Վոնի հետ՝ ստեղծելու նոր սերիալ, որը պատմելու է բրիտանացի ֆուտբոլային գործակալի մասին։ Ըստ հաղորդագրությունների՝ սերիալը կոչվելու է «Day 1s» և հիմնված է ֆուտբոլային գործակալ Դարեն Դեյնի ինքնատիպ գաղափարի վրա։ Նկարահանումներն արդեն սկսվել են Լոնդոնում։
Սերիալում գլխավոր դերերից մեկը կկատարի Դեմիան Լյուիսը, իսկ նախագծում սպասվում է նաև մի շարք հայտնի մարդկանց մասնակցություն։ Նշվում է, որ սերիալում հնարավոր է՝ նկարահանվեն ֆուտբոլի լեգենդ Թիերի Անրին և ռեփեր Դեյվը։ Ռոնալդուն հանդես կգա ոչ միայն որպես դերակատար, այլև որպես գործադիր պրոդյուսեր։
Ներկայումս Ռոնալդուն խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։ 41-ամյա ֆուտբոլիստը նաև սկսել է մտածել կարիերայից հետո իր ապագայի մասին։ Պորտուգալիայի հավաքականն աշխարհի առաջնությունում դուրս մնաց 1/8 եզրափակչում՝ պարտվելով հետագայում չեմպիոն դարձած Իսպանիային, ինչը դարձավ Ռոնալդուի՝ աշխարհի առաջնություններում կարիերայի ավարտը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն