Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել. հաստատվել է ԱԺ շենքում գործող անվտանգության կանոնները
Քաղաքական
Ազգային ժողովի փոխնախագահ, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ռուբեն Ռուբինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։
Ըստ այդ որոշման՝ Ազգային ժողովի տարածքի և շենքի պահպանությունը, ինչպես նաև անվտանգության ապահովումը շարունակելու է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը։
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին հանձնարարվել է սահմանված կարգով նոր կանոնների մասին ծանուցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, խորհրդարանական խմբակցություններին, մշտական հանձնաժողովների նախագահներին և նրանց տեղակալներին, պատգամավորներին, ինչպես նաև՝ Ազգային ժողովի և Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն