Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի ռազմական կորուստների մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Ուկրաինան մարտի դաշտում կորցրել է շուրջ 50 հազար զինծառայող, իսկ ևս մոտ 400 հազար մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է «Новости.Live»-ի Telegram-յան ալիքը։
Զելենսկու խոսքով՝ նա չի հրապարակել անհետ կորածների թիվը՝ նշելով, որ չի ցանկանում ամբողջությամբ բացահայտել նման տեղեկատվությունը, քանի որ, իր խոսքով, դա կարող է օգտակար լինել ռուսական կողմի համար։
Ավելի վաղ շվեդ վերլուծաբան Լարս Բերնը ներկայացրել էր Ուկրաինայի կորուստների վերաբերյալ այլ գնահատականներ։ Սակայն դրանք պաշտոնապես չեն հաստատվել։ Նյութում ներկայացված տվյալները հիմնված են Ուկրաինայի նախագահի հայտարարության վրա։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող