Արայիկ Հարությունյան․ Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում
Քաղաքական
Արայիկ Հարությունյանը կատարել է գրառում իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է,- <<Ավարտեցի ավելի քան 5 տարվա գործունեությունս ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս տարիներն ինձ համար հսկայական փորձառություն էին, և ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը։
Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար։ Միասին հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչով հպարտ եմ։
2018-2021 թվականներին երեք անգամ ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր, սակայն գործադիրում պաշտոններ զբաղեցնելու պատճառով հրաժարվել եմ պատգամավորական մանդատից։ Այժմ վերադառնում եմ Ազգային ժողով՝ որպես պատգամավոր։
Իմ գործընկերների հետ շարունակելու եմ աշխատել՝ ապացուցելու, որ խորհրդարանական երկրում Ազգային ժողովը կարևորագույն պետական ինստիտուտներից մեկն է։ Իմ ամբողջ փորձն ու կարողությունները ծառայեցնելու եմ այդ նպատակին։
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը։ Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է>>։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող