Հակոբ Բադալյան․ Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է
Քաղաքական
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը, անդրադառնալով ընդդիմության՝ նոր խորհրդարան գնալու նպատակահարմարության շուրջ քննարկումներին, նշել է, որ Ազգային ժողովը որևէ քաղաքական ուժի սեփականությունը չէ, այլ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների պետական ինստիտուտն է։
Նրա խոսքով՝ այն պնդումը, թե ընդդիմությունը «գնում է Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու», սխալ ձևակերպում է, քանի որ խորհրդարանը պատկանում է ոչ թե իշխանությանը, այլ պետության քաղաքացիներին։ Բադալյանը շեշտել է, որ խորհրդարանում ընդդիմադիր գործունեությունը պետք է դիտարկել որպես աշխատանք՝ ի շահ քաղաքացիների, այլ ոչ թե իշխանության համար։
Քաղաքագետը նաև ընդգծել է, որ եթե խորհրդարանը ներկայացվում է որպես «Փաշինյանի մոտ աշխատանք», ապա նույն տրամաբանությամբ կարող է ստացվել, թե ամբողջ պետությունն է իշխանության սեփականությունը, ինչը, ըստ նրա, անընդունելի մոտեցում է։
Բադալյանի համոզմամբ՝ ընդդիմությունից պետք է պահանջել պետական ինստիտուտները հնարավորինս արդյունավետ օգտագործել քաղաքացիների շահերի պաշտպանության համար, այլ ոչ թե հրաժարվել դրանցից կամ նպաստել այն ընկալմանը, թե դրանք պատկանում են գործող իշխանությանը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը