FIFA-ն հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին փոխանցելու ծրագրից
Սպորտ
FIFA-ն հրաժարվել է ստեղծել FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցը և դրա բաժնետոմսերի մինչև 20%-ը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրից։
Նախատեսվում էր, որ նոր ընկերությունը կկառավարի կազմակերպության աշխարհի առաջնությունների հետ կապված կոմերցիոն ակտիվները, այդ թվում՝ հեռարձակման իրավունքները, հովանավորչական պայմանագրերը, լիցենզավորումը և տոմսերի վաճառքը։
FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ նախաձեռնությունը լուրջ տարաձայնություններ է առաջացրել, ինչի հետևանքով կազմակերպությունը որոշել է հրաժարվել ծրագրից, քանի որ այն այլևս չէր համապատասխանում նախագծի սկզբնական նպատակներին։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող